Չնայած այն բանին, որ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համարվում է աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը, բայց նա անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չէ:
Սակայն նույնիսկ այդ դեպքում նա շատ լավատես է: "Elle UK" ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը խոսել է իր ընտանիքի, աշխատանքի և սիրո մասին: «Ես հավատում եմ սիրուն ու վստահ եմ, որ մի օր անպայման գտնելու եմ այն մեկին, ում մասին միշտ երազել եմ»,-ասել է երգչուհին:
Ջենիֆերը ամսագրի համար նաև ֆոտոշարքի է մասնակցել: