Արման Նշանյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Կենտ զույգը» ներկայացման մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ և մինչ օրս ստեղծագործական թիմը ներկայացել է լեփ-լեցուն դահլիճներում:
«Կենտ զույգի» բեմադրիչ, գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող Արման Նշանյանը ESem.am-ին հայտնեց, որ ակնկալում էր հետաքրքրություն ներկայացման հանդեպ, սակայն այսպիսի հաջողությունը չէր կանխատեսում: «Չէի պատկերացնում, որ հանդիսատեսն այդպես կծիծաղի, այդքան բարձր կգնահատի արված աշխատանքը: Մինչ օրս խաղացած ներկայացումների բոլոր տոմսերը սպառված են եղել և շատ լավ ընդունելության ենք արժանացել»,- ոգևորությամբ ասաց դերասանը:
Շարունակությունը՝ այստեղ: