“Էս պահին չեմ ուզում էլ նայել ժամին, ինձ թողեք մենակ, ես սիրում եմ քամին…”. “Մի քանի հոգի” նախագծի “Էս պահին” երգն արդեն տեսահոլովակ ունի, որի թողարկման առթիվ օրերս “Կամի” ակումբում կազմակերպվել էր համերգ-փարթի, որին ներկա էին Արման Նշանյանը, Հովհաննես Ազոյանը, Վարշամ Գեւորգյանը, Դելոն, դիջեյ Vakcina-ն, Աննա Պանին, Արմեն Վարդանյանը եւ ուրիշներ:
Սերժոն, Միշոն, A. Chilla-ն, Ռոլանդ Գասպարյանը եւ Ֆելիքս Խաչատրյանն իրենց անհատական գործունեությանը զուգահեռ միասին երգեր են ստեղծում, համադրում տարբեր երաժշտական ոճեր ու պարբերաբար ելույթ ունենում: DJ Սերժոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նախագծի գաղափարը կոմերցիոն բնույթ չի կրում եւ ընկերներով միավորել են որակյալ երաժշտական արտադրանք ստեղծելու նպատակով.“Մի քանի գործ ձայնագրեցինք, դրական կարծիքներից հետո էլ որոշեցինք ալբոմ թողարկել, որը երկրպագուների համար անսպասելի էր, մեզ համար էլ' հաճելի աշխատանք: Ուզում ենք հանրության ավելի լայն շրջանակներին ներկայանալ, իսկ տեսահոլովակն այդ հարցում մեզ կօգնի”:
Շարունակությունը՝ այստեղ: