Վերջին օրերին «Արմենիա» հեռուստաընկերությամբ գովազդվում է «Եղբայրներ» հեռուստասերիալը և ասվում է՝ շուտով, սակայն հասկանալի չէ՝ հեռուստասերիալը կրկնելու՞ են, թե՝ նկարահանվում է դրա երկրորդ մասը, ինչպես եղավ «Կյանքի գինը» հեռուստանովելի դեպքում:

Սերիալին հետևողները հետաքրքրված էին՝ սիրելի կերպարներին նորովի՞ են տեսնելու, թե՝ ոչ, ESem.am-ն էլ շտապեց ճշտել իրողությունը: Զզրուցեցինք «Եղբայրների» գլխավոր հերոսներից մեկի՝ Հովոյի դերակատար Սոս Ջանիբեկյանի հետ, ով մեզ հայտնեց, որ հեռուստասերիալի երկրորդ մասը չի նկարահանվում, սակայն այն կրկին եթերում կլինի:

«Եղբայրների» ցուցադրումը կվերսկսվի հունվարին: Հեռուստադիտողները կտեսնեն սերիալի վերամոնտաժված տարբերակը՝ բաղկացած մոտ 30 մասից: Նշենք, որ ֆիլմի ամբողջական տարբերակի ցուցադրումն ավարտվել էր ընթացիկ տարվա փետրվարին, այն բաղկացած է 291 սերիայից: