Cosmo.am-ը գրում է.
Վերջերս նա ուշ-ուշ է գալիս ժամադրության կամ ձանձրույթի նշաններ է ցույց տալիս, երբ միասին եք: Համաձայն ենք, հաճելի չէ, սակայն նաև վստահեցնում ենք, որ վերջն էլ չէ: Cosmo-ն պարզել է` ինչ են տղամարդիկ ակնկալում ժամադրությունից: Ճշմարտությունը բարբառում է տղամարդկանց շուրթերով:
Մրցակցային որևէ բան կազմակերպիր
Տղամարդիկ պաշտում են մրցակցությունը: Ուստի ժամադրություններից մեկը նվիրիր նրա հետ որևէ խաղ խաղալուն: Կարող ես փորձել ցանկացած բան` խաղաքարտերից մինչև վազք:
Արմեն, 26 տ.
Սովորական կինոդիտումը վերածիր ջերմ գրկախառնության
Բազմոցին պարզապես նստելու և ֆիլմ դիտելու փոխարեն վերցրու ամենամեծ ծածկոցը և փաթաթիր այն ձեր շուրջը: Ստեղծիր հարմարավետ ու տաքուկ միջավայր` բառի բուն և փոխաբերական իմաստով:
Տիգրան, 22 տ.
Կազմակերպիր շտապ «սուրճ-դադար»
Սուրճը միշտ հրաշալի առիթ է հանդիպման համար: Ապահովիր հաճելի ու համեղ րոպեներ երկուսիդ համար` նրան հրավիրելով մի գավաթ սուրճի հենց կեսօրին:
Արամ, 24 տ.
Առաջարկիր զուտ տղամարդկային որևէ զբաղմունք
Մենք գնահատում ենք, երբ կանայք որևէ բան են անում հատուկ մեզ համար, ասենք` հրավիրում են գարեջրատուն, նույնիսկ այն դեպքում, երբ իրենք գարեջուր այնքան էլ չեն սիրում կամ առաջարկում են միասին դիտել մեր սիրելի սպորտային հաղորդումը: Դա այնքան հաճելի է:
Գոռ, 32 տ.
Մատուցիր կրկնակի անակնկալ
Հավանաբար տեսած կլինեք, երբ փոքրիկ նվերը փաթեթավորում են հսկա տուփի մեջ և շերտ առ շերտ «դիմակազերծում»: Ահա այդպիսի մի անակնկալ պատրաստիր. Նրան նվիրիր ֆուտբոլի ազգային հավաքականի շապիկը, իսկ հետո ասա, որ այդ շապիկով դուք գնում եք դիտելու առաջիկա հանդիպումը:
Սամվել, 28 տ.
Ժամադրվեք զվարճանքների այգում
Կարուսելը բոլորիս մանկության ամենահաճելի հուշն է: Իսկ եթե կարծում եք, թե տղամարդիկ այդպես չեն մտածում, սխալվում եք: Ուրեմն ինչո՞ւ չփորձել հանդիպել զվարճանքների այգում և կրկին մի քանի ժամով մանուկ դառնալ:
Հայկ, 20 տ.
Գործի դիր ամենափորձված հնարքը` համեղ ուտեստ
Ես իսկապես գնահատում եմ, երբ կինը որևէ համեղ բան է պատրաստում ինձ համար: Ուստի համեղ ընթրիքը` մոմերի լույսի ներքո, ինձ համար ամենալավ ժամադրությունն է:
Կարեն, 31 տ.
Գնացեք քոմեդի ակումբ
Ծիծաղել սիրում են բոլորը: Ես պաշտում եմ, երբ ընկերուհուս հետ հումորային շոուներ ենք դիտում: Ընտրիր որևէ ներկայացում և հրավիրիր նրան. դրական լիցքերը միայն կամրապնդեն ձեր հարաբերությունները:
Ֆելիքս, 30 տ.
Հրավիրիր նրան որևէ նորաբաց ռեստորան
Նոր միջավայրում գտնվելը և նոր բաներ փորձելը թարմ շունչ է հաղորդում հարաբերություններին: Պարզապես փոքր-ինչ հաշվի առ քո տղամարդու ճաշակը, որպեսզի նա իրոք հաճույք ստանա կերակուրից:
Վահե, 27 տ.
Գնացեք համերգ
Սա ժամադրության հրաշալի տարբերակ է, հատկապես՝ նոր հարաբերությունների դեպքում. չէ՞ որ այստեղ դուք կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել` առանց մտածելու, թե ինչպես կոտրել առաջին ժամադրություններին հատուկ անհարմար լռությունը:
Գարիկ, 33 տ.