Cosmo.am-ը գրում է.

 

Գաղտնիք չէ, որ հարաբերության ողջ ճակատագիրը կախված է առաջին ժամադրությունից: Այո, առաջին տպավորությունը ճակատագրական կարող է լինել. այն կարող ա կանխորոշել'հարաբերությունը կզարգանա՞, թե՞ այդպես էլ կավարտվի առաջին ժամադրությամբ: Խորհուրդներ' անմիջապես տղամարդկանցից:

 

1. Որևէ հետաքրքիր բան պատվիրիր։

Ոչ ստանդարտ կերակրատեսակներ կամ ըմպելիք պատվիրելը կարող է խոսել քո անհատականության ու ինքնուրույնության մասին։ Ինձ դուր են գալիս յուրահատուկ կանայք, և նման արարքը հաստատ չի վրիպի իմ ուշադրությունից։

Հայկ, 22 տ.

 

2. Աշխատիր չուշանալ ժամադրությունից։

Անպարտաճանաչությունը կարող է ինձ հունից հանել։ Իհարկե, խոսքը 5 րոպե ուշանալու մասին չէ։ Եվ ո՞վ է ասել, որ տղամարդը պետք է ժամերով սպասի կնոջը. դա ինձ համար ոչ հարգալից վերաբերմունք է։

Արմեն, 27 տ.

 

3. Կատակիր։

Եթե աղջկան հաջողվում է ինձ ծիծաղեցնել, ապա ես նրան վստահաբար դեռ երկար կհիշեմ։ Առաջին ժամադրությանը, երբ դուք դեռ լավ չեք ճանաչում միմյանց, զվարճալի պատմություններ պատմելը թերևս տպավորություն գործելու ամենալավ տարբերակն է։

Կարեն, 24 տ.

 

4. Բնական տեսք ունեցիր։

Երբեմն գնում ես ժամադրության և հասկանում, որ կինը ժամեր է անցկացրել հայելու առջև և գերմարդկային ճիգեր գործադրել հնարավորինս լավ տեսք ունենալու համար։ Դա մեզ՝ տղաներիս դուր չի գալիս։ Ուստի աշխատեք զուսպ լինել հագուստի և դիմահարդարման հարցում. առաջին ժամադրությունն առաջին պարահանդեսը չէ։

Գևորգ, 28 տ.

 

5. Համբույր նախաձեռնիր։

Թվում է, թե նման քայլը կարող է հիասթափեցնել տղամարդկանց և հեռու պահել ապագայում լուրջ հարաբերություններ կառուցելուց։ Իմ կարծիքով՝ ոչ։ Իհարկե, խոսքը կրքոտ համբույրի մասին չէ. թեթև, ռոմանտիկ համբույրը մեզ ֆիլմի վերջաբան կթվա՝ միևնույն ժամանակ հաջորդ հանդիպման նախադրյալներ ստեղծելով։

Էդգար, 32 տ.

 

Շարունակությունը' այստեղ: