Ջիվան Գասպարյան կրտսերը թողարկել է իր առաջին' “Արմատներ”/“Roots”/ ձայնասկավառակը, որի հայաստանյան շնորհանդես-համերգն օրերս էր' “Yans” ակումբում: CD-ն ձայնագրվել է Երեւանում' շուրջ մեկ տարվա ընթացքում, երաժշտի խոսքով' 12 ստեղծագործությունն անդրադարձ են հայկական երաժշտության արմատներին' ժամանակակից մշակմամբ.“Ներառել ենք իմ եւ պապիկիս իմպրովիզացիան. հնչում են դուդուկի քառաձայն, հնգաձայն կատարումներ, գործիքավորումն արդել են պապիկս եւ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Ի ուրախություն ինձ, առաջին լսողները հավանել են”:
Դուդուկահարի համար ալբոմ ունենալը կարեւոր է.“Համերգներն անցնում-գնում են, իսկ սկավառկը մնայուն է. աշխատանքդ տարիներ հետո էլ կլինի: Ես ավելի հեռուն եմ նայում: Այս ալբոմը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի հանդիսատեսի համար, մանավանդ դրսում մարդիկ դուդուկն ավելի են գնահատում ու սիրում, իսկ այնտեղ ճանաչված դառնալուց հետո քո երկրում էլ ես գնահատվում”:
Շարունակությունը՝ այստեղ: