Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը իր հեղինակած նոր տեսահոլավակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 23-ին հրավիրված ասուլիսում լրավամիջոցների ներկայացուցիչներն հնարավորություն ունեցան առաջինը դիտել տեսահոլովակը: Լեգենդար դուդուկահարի թոռը հայտնեց, որ պապիկը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, քանի որ առողջական խնդիրների պատճառով գտնվում է արտերկրում:

 

Գասպարյանը նշեց, որ, լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, կարծում է, թե երաժիշտները պարտավոր են բարձրաձայնել նաև ցեղասպանության մասին:

 

«Բոլոր մարդիկ, ովքեր զբաղվում են արվեստով, կարող են աշխարհին ներկայացնել, նորից աղմուկ բարձրացնել. միայն ապրիլի 24-ով պետք չէ սահմանափակվել»,- ընդգծեց դուդուկահարը: Նա պատմեց, որ, ապրելով շուրջ 15 տարի ԱՄՆ-ում և ռոք-խմբի անդամ լինելով, փորձել է ամեն կերպ մասնակցել ցեղասպանությանը նվիրված միջոցառումների և ոգեկոչել զոհերի հիշատակը:

 

«Ստեղծագործությանն անվանում չենք դրել, Հայոց ցեղասպանության մասին է, որոշել ենք թողնել այդպես»,- հավելեց երաժիշտը:

 

Տեսահոլովակում նա այցելում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում: Հայկական ծիրանափողի հնչյուններով տեսահոլովակում օտգագործված են Հայոց ցեղասպանության մասին պատմող արխիվայն կադրեր, տեսանյութեր, լուսանկարներ:

 

Գասպարյան կրտսերի հեղինակած ստեղծագործությունը ներկայացվելու է հանդիսատեսի դատին նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, այլուր:

 

Առաջիկայում Ջիվան Գասպարյան կրտսերը և ավագը ծրագրում են համաշխարհային մեծության այլ արտիստների` Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի հետ ձայնագրել մի ստեղծագործություն, որը ևս կբարձրաձայնի Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականին տեղի ունեցած ոճրագորության մասին:

 

Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, գործիքավորումը կատարել է Արսեն Թովմասյանը: