Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը 10 նոր գործ ունի՝ դուդուկի նվագակցությամբ և ժամանակակից գործիքավորմամբ: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ մեկ ամսից կվերջացնի ձայնագրման աշխատանքները, և նոր գործերն առաջիկայում կներկայացնի հանրությանը: Ստեղծագործությունների հեղինակները ինքն ու Արսեն Թովմասյանն են:
Արդեն մեկ ամսից պատրաստ կլինի նրա նոր ձայնասկավառակը՝ բոլորովին այլ ոճի գործերով. «Ուզում եմ ժամանակակից գործեր ներկայացնել, որպեսզի երիտասարդները ևս լսեն դրանք, օրինակ՝ մեքենայի մեջ: Բոլոր տարիքի մարդկանց համար եմ ուզում ստեղծագործել»,-ընդգծեց դուդուկահարը՝ հավելելով, որ ձայնասկավառակը կկոչվի «Նոր սկիզբ»:
Շարունակությունը` այստեղ: