Հանրահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը` դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը շաբաթ օրը երևանյան ակումբներից մեկում ներկայացրեց իր «Արմատներ» ձայնասկավառակը։ «Ալբոմի ձայնագրման ընթացքում, բացի դուդուկից, որևէ այլ գործիք չի օգտագործվել, դա է առանձնահատկությունը»,-ասաց երաժիշտը «Նովոստի–Արմենիա»գործակալությանը։
Միաժամանակ նա նշեց, որ ալբոմում հնչում են դուդուկի քառաձայն, հնգաձայն կատարումներ։ «Իսկ ստեղծագործություններից մեկը մենք ձայնագրել ենք միանգամից տասը դուդուկով։ Դա դուդուկների ինքնատիպ նվագախումբ էր, և շատ հզոր ստեղծագործություն ստացվեց»,- ասաց նա։
«Արմատներ» անվանումը պատահական չէ ընտրվել, քանի որ Գասպարյանն այստեղ դիմել է հայկական մշակույթի արմատներին` ազգային երաժշտությանը, Կոմիտասի ու Սայաթ Նովայի ստեղծագործություններին։
Մանրամասներն՝ այստեղ: