Բրիտանացի գիտնականների խումբը հետաքրքիր հարցում է անցկացրել համացանցում, որից հետո բացահայտվել են հարցեր՝ կապված ավտոմեքենա վարողների բնավորության հետ:
Պարզվել է, որ մեքենայի գույնն անդրադարնում է վարորդի վարքագծի վրա: Կանայք, ովքեր վարում են սև գույնի մեքենա, 26 տոկոսով ավելի հաճախ են գերազանցում արագությունը, քան մնացած վարորդները: Մեքենան արագ վարելու սիրահարները սիրում են ոչ միայն սև, այլ նաև մոխրագույն մեքենաներ: Այս գույնի մեքենա վարող յուրաքանչյուր հինգերորդ վարորդ խոստովանել է, որ տուգանք է մուծել արագությունը գերազանցելու համար:
Հարցման համաձայն՝ առավել բարձր արագությամբ ընթանում են արծաթագույն, կապույտ եւ շագանակագույն մեքենաները: Այս մեքենաների վարորդներն ամենաշատն են խախտում կանոններն ու գերազանցում նախատեսված արագությունը:
Նշենք, որ հարցումն անց է կացվել 1,5 միլիոն վարորդների շրջանում:
Աղբյուր` LADYNEWS.am