Եթե նոր-նոր հարաբերություններ եք սկսել և ուզում եք նրա մասին ավելին իմանալ, ուշադրություն դարձրեք, թե ինչ պաղպաղակ է նա նախընտրում: Հնչում է, գուցե, ծիծաղելի, բայց հավատացեք, որ արդյունքներից գոհ կմնաք:

Դասական պլոմբիր

Քո ընկերը լուրջ անձնավորություն է, մի քիչ էլ կոնսերվատիվ: Բայց, որ ամենակարևորն է, նրան կարելի է վստահել:

Սրճային պաղպաղակ

Սովորաբար այս պաղպաղակն են նախընտրում ուրախ, կենսախինդ տղամարդիկ, բայց կա մի նրբություն. նա տրամադրության մարդ է, ու հաճախ Ձեր հարաբերությունները կախված կլինեն նրա տրամադրվածությունից:

Շոկոլադ կամ գլազուր

Շոկոլադով կամ գլազուրով պաղպաղակի սիրահարները չափազանց ուրախ մարդիկ են, սիրում են ժամանակը օգտավետ անցկացնել, բայց հաճախ չափազանց եսասեր են լինում:

Ելակով պաղպաղակ

Ձեր ընտրյալը զգուշավոր ու նաօորոք մտածող անձնավորություն է: Նա նաև ռոմանտիկ է ու քնքուշ, թեև երբեմն պարզապես ամաչում է արտահայտել զգացմունքները:

Վանիլային

Այս պաղպաղակն են նախընտրում համառ, նպատակասլաց և ինքնավստահ տղամարդիկ: Նրանք միշտ լի են նոր գաղափարներով և պատրաստ են ցանկացած սեքսուալ էքսպերիմենտի:

Ընկույզով պաղպաղակ

Նա սիրում է կարգուկանոն և գնահատում է հարմարավետությունը: Հարաբերություններում նրա համար անչափ կարևոր է կնոջը վստահելը: Նա նվիրված ամուսին է ու նուրբ սիրեկան:

Մրգային

Ձեր ընտրյալը բավական թեթևամիտ է: Նրա հետ, գուցե, անչափ հետաքրքիր է, բայց նա Ձեզ օգնության ձեռք հենց այնպես չի մեկնի: Եվ, այո, նրա հարգանքին արժանանալու համար չափից շատ ժամանակ է պետք:

Կրեմ-բրյուլե

Ձեզ իսկական գուրման է բաժին հասել: Նա գիտի կյանքի համն ու կկարողանա Ձեզ երջանկացնել: