Ladynews.am-ը գրում է.

 

Մարկետոլոգներն ու բրիտանացի գիտնականները միավորել են իրենց ուժերը և պարզել, որ կարմիր գինու սիրահարներն ավելի երջանիկ են և հարուստ, քան մնացածը: Նրանց պնդմամբ, սպիտակ գինու սիրահարներն էլ տարբերվում են իրենց պրակտիկությամբ: Պարզվում է, որ նրանք, ովքեր կարմիր գինի են սիրում, հավակնոտ են և նպատակասլաց, իսկ սպիտակ գինի նախընտրողներն ավելի հանգիստ են:

Հետազոտողները եկել են նաեւ այն եզրակացության, որ վարդագույն գինու սիրահարները հիմնականում սոցցանցերում շատ ակտիվ մարդիկ են:

Daily Mail-ում հրապարակված արդյունքների համաձայն՝ կարմիր գինու սիրահարները հիմնականում ամուսնացած են, ունեն կրթություն և խմում են այս ըմպելիքն ավելի հաճախ, քան նրանք, ովքեր սիրում են սպիտակ կամ վարդագույն գինի:

Հարցվածներից նրանք, ովքեր նախընտրել էին սպիտակ գինին, այնքան էլ չեն սիրում ճանապարհորդել, իսկ կարմիր գինու սիրահարները' հակառակը: