Եթե ցանկանում եք իմանալ դիմացինի բնավորության մասին առանց երկար-բարակ հարցուփորձերի, Ձեզ կբավականացնի իմանալ, թե ինչ միրգ է նա սիրում ամենից շատ:
Նարինջ. այս մրգի սիրահարները միշտ առանձնանում են իրենց ակտիվությամբ, աչքի ընկնում դրական էներգետիկայով: Նրանք հեշտ են առաջ ընթանում և հեշտ են կայացնում որոշումներ: Հեշտ են լեզու գտնում մարդկանց հետ, հեշտ են շփվում, բայց և հեշտությամբ էլ կարող են բաժանվել:
Բալ կամ կեռաս. այս մարդիկ կարող են չարաճճիություններ անել անգամ մեծ տարիքում: Նրանք նման են չարաճճի փոքրիկի: Անկանխատեսելի են, երբեմն' անզգույշ: Շատ են գնահատում իրենց մտերիմներին: Առանձնանում են նաև իրենց բարությամբ:
Ելակի սիրահարները փայլուն ուղեղ ունեն: Նրանք հիանալի կարողանում են համոզել մարդկանց, պայմանավորվել նրանց հետ իրենց պետք եղած ապրանքի կամ ծառայության համար: Սիրախաղը նրանց օդի պես հարկավոր է: Այդ պատճառով էլ այս տիպին պատկանող տղամարդիկ շատ խանդոտ են, որը կարող է նրանց սկանդալների մեջ գցել:
Խաղող. այս մարդիկ խուսափում են մենակությունից, դյուրահավատ են և հեշտ են նվիրվում: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, բայց հաճախ խուսափում են արձագանքներից:
Բանանի սիրահարները շատ փխրուն են: Նրանք հակված են բարձր զգայունության: Նրանց բնորոշ են նաև վեհ զգացմունքները: Ցանկության դեպքում նրանք կարող են հասնել մեծ հաջողության, եթե զոհում են իրենց սիրելի գործի համար:
Տանձ. այս միրգը սիրողները լավատեսներ են: Նրանք շրջապատի հոգին են, բոլորին ակտիվացնողը: Տանձ սիրող կանայք փնտրում են այնպիսի տղամարդու, որը կարող է պաշտպանել իրենց, հոգ տանել: Նրանք երազում են իրենց կողքին տեսնել իսկական արքայազնի:
Խնձոր. նրանք շատ վստահելի մարդիկ են: Շարժվում են միայն լավ պլանավորված ուղեցույցով, կոնսերվատիվ են: Նրանք լավագույն մայրերն են: Իսկ տղամարդիկ տարբերվում են իրենց նրբանկատությամբ:
Ձմերուկ. այս մարդիկ տարբերվում են շփումներում ազատությամբ, բարդույթների բացակայությամբ, սակայն նաեւ աչքի են ընկնում անհավասարակշիռ բնավորությամբ: Նրանց պոռթկունությունը հաճախ սկանդալների պատճառ է դառնում: Ձմերուկի սիրահար տղամարդիկ համեղ ուտեստների մեծ երկրպագու են: Կանայք զգացմունքային են, սիրում են կենդանիներին: Անկեղծությունը ձմերուկի սիրահարների գլխավոր հատկանիշներից է:
Ծիրանի սիրահարները սովորաբար տիրապետում են պերճախոսությանը, ունենում են բարի աչքեր: Նրանք շատ մեծ վստահություն են ներշնչում եւ առաջին շփումից այնպիսի տպավորություն թողնում, կարծես ամբողջ կյանքում ճանաչել եք: Սակայն որեւէ ոտնձգություն նրանց ազատության հանդեպ, եւ հարվածը պատրաստ է…