Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի զգեստները կտրվեն վարձույթով: Այս մասին հայտնում է infowoman.ru-ն:
Վարձույթի սրահում հնարավոր կլինի գտնել դքսուհու զգեստների տարբեր մոդելներ: Այս մտահղացումը իրականացնում է Girl Meets Dress ինտերնետային կայքը:
«Դքսուհու գեղեցիկ և ներդաշնակ ոճը շատ կանանց և աղջիկների ուշադրության կենտրոնում է: Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ կարողանան համալրել իրենց պահարանը Քեյթ Միդլթոնի նրբաճաշակ նորամուծություններով»,-հայտնել է Girl Meets Dress-ի հիմնադիր տնօրենը:
Կայքում ցուցադրված են «Beulah» ապրանքանշի 14 զգեստներ: Այդ զգեստներով Քեյթը հանդես է եկել հանրության առջև՝ տարբեր միջոցառումների շրջանակներում: