Բժիշկները կարող են արհեստականորեն խթանել Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունն այն պատճառով, որ Քեմբրիջի դքսի եւ դքսուհու երկրորդ երեխան պետք Է լույս աշխարհ գար տակավին չորս օր առաջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին այս մասին գրել Է The Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներ:
Արքայազն Ուիլյամի տիկնոջ ծննդաբերության ժամկետը, աղբյուրների խոսքով՝ լրացել Է տակավին ապրիլի 23-ին: Ինչպես նշել Է հրատարակությունը, բժիշկները, նախքան ծննդաբերությունը խթանելը, կարող են սպասել մինչեւ երկու շաբաթ, սակայն, որպես կանոն, սպասման ժամկետը չի գերազանցում մեկ շաբաթը:
«Նրանք (բժիշկները) հավանաբար, խոսել են Քեյթի հետ եւ քննարկել, թե որ օրը հարմար կլինի նրան ծննդաբերելու համար, եթե երեխան լույս աշխարհ չգա առաջիկա երկու օրը»,- հայտարարել Է հիվանդանոցի աղբյուրը: