Պապարացիների ուշադրությունը կրկին գրավել են Քեմբրիջի դքսուհու՝ Քեյթ Միդլթոնի ճերմակած մազերը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նոր լուսանկարներն արվել են դքսուհու և նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի Ստոկ-ոն-Տրենտ այցելության ժամանակ:

 

Որոշ տեղեկություններով երկրորդ երեխայով հղի Քեյթ Միդլթոնը հրաժարվել է կոսմետիկ միջոցներից, այդ թվում՝ վարսերը ներկելուց: Թեպետ ոճաբան Ջո Հենդֆորդի խոսքով մազերը ներկելը չի ազդում հղիության վրա, այնուամենայնիվ, որոշ մարդկանց անհանգստացնում են հետևանքները:

 

Դքսուհու ճերմակած մազերը նկատվել են ոչ առաջին անգամ: Լրատվամիջոցները դրանց անդրադարձել են 2015թ. սկզբին և 2013թ. նոյեմբերին: