Սիլվա Հակոբյանի աշխատասիրությունը սահման չունի. երգչուհին ելույթ է ունեցել նաեւ տարեմուտի գիշերը, բացի այդ լուսանկարվել է BRAVO.am-ի' ամանորյա շնչով ֆոտոշարքում եւ հետաքրքիր զրույց ունեցել մեզ հետ' պատմելով Վայքում անցկացրած տոների, ձեռքբերումների եւ երազանքների իրականացման մասին:):
Չար կատակ :)
Մանկության տարիներին Ամանորի գիշերը միշտ սպասել եմ Ձմեռ պապիկի գալուն, առավոտյան էլ սովորության համաձայն ստուգել բարձիս տակ… Մի անգամ էլ այնտեղ գտա քաղցրավենքիներով եւ մրգերով լի տոպրակ, իսկ երբ որոշեցի համտեսել կոնֆետները, պարզվեց, որ թղթերի մեջ սոխեր են:): Ավելի ուշ բացահայտեցի, որ դա իմ եղբոր եւ քրոջ չար կատակն էր:): Միշտ ստացել եմ ցանկալի նվերներ, քանի որ Ձմեռ պապիկը մեր տանն էր ապրում, կարծում եմ' հասկացաք, որ իմ հայրն էր:
Շարունակությունը՝ այստեղ: