BRAVO.am-ն ամիսներ առաջ տեղեկացրել է, որ “Մեծ Հայք” խմբից ռեփեր Նարեկը, որը հայտնի է նաեւ “Դժվար ապրուստ”-ում իր դերակատարմամբ, նկարահանվում է քրեական դրամայում: Պարզվում է' “Ելք չկա” ֆիլմում հանդես է գալիս նաեւ նրա սերիալային խաղընկերներից Ժաննա Բուտուլյանը:

 Ժաննա Բուտուլյանը` "Ելք չկա" ֆիլմի նկարահանումներին

“Սա առաջին փորձս է գեղարվեսատական ֆիլմերի ասպարեզում: Նկարահանումներն իրականացրել ենք ամռանը: Իմ մասնակցությունը սահմանափակվել է էպիզոդիկ դերով”,-մեզ հետ զրույցում ասել է Ժաննան' տեղեկացնելով, որ “Ելք չկա”-ի դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Անի Հարոյանը եւ այլք, գլխավոր դերակատարը կարատեիստ Կամո Ունանյանն է, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, իսկ ռեժիսորը Վահե Սայանն է:

 

Շարունակությունը՝ այստեղ: