Երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը համալրել է շոու-բիզնեսի այն ներկայացուցիչների շարքը, ովքեր աշխատում են նաեւ գործարար ոլորտում: Երեկ' դեկտեմբերի 18-ին, Երեւանի կենտրոնում' Մաշտոցի 17 հասցեում, բացվել է համաշխարհային աստղերի սիրելի “Chrome Hearts” ամերիկյան հանրահայտ ապրանքանիշի ակնոցների եւ զարդերի խանութ-սրահը: Այստեղ կարող եք գտնել բարձրորակ ու ինքնատիպ արեւային եւ օպտիկական ակնոցներ, արծաթյա զարդեր, գնելուց առաջ նաեւ օգտվել խորհրդատվությունից:

 

Գրիշա Աղախանյանին իր նոր բիզնեսի մեկնարկի առթիվ շնորհավորելու էին եկել մտերիմներն ու գործընկերները, այդ թվում' Արամոն, Ռազմիկ Ամյանը, Լեւոն Հարությունյանը, “վիտամինցիներ” Վաչեն, Արամ MP3-ը, Արմուշը, Չարենցը, Արմանը եւ այլք: Հյուրերն ուսումնասիրել են խանութ-սրահում առկա տեսականին, կենացներ խմել' “Agakhanyan & Co” ընկերությանը մաղթելով հաջողություն բիզնեսում:

 

Շարունակությունը՝ այստեղ: