Գայանե Ասլամազյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայանում է բավական խորհրդավոր կերպարներում: Լուսանկարների մոգական բնույթն ապահովել է հեղինակը' Արվին Քոչարյանը: Սա հաղորդավարուհի-դերասանուհու եւ լուսանկարիչ-դիզայների առաջին համագործակցությունն է:

 

“Առաջարկը ստացել եմ ավելի վաղ, պարզապես ժամանակի սղության պատճառով չէինք կարողանում կազմակերպել աշխատանքը: “The Beautified Project” ռոք-խմբին եւ նրանց “United We Fall” ալբոմի շապիկի դիզայնի հեղինակ Արվինին շրջագայության մեկնելուց առաջ հյուրընկալել էինք “Բարի լույս, հայեր” հաղորդմանը: Եթերից հետո պայմանավորվեցինք, որ Եվրոպայից վերադառնալուց հետո անպայման կյանքի կկոչենք ֆոտոշարքը”,-BRAVO.am-ին պատմել է Գայանեն:

 

Շարունակությունը՝ այստեղ: