Լիդիա Գրիգորյանը 2013-ի տարեմուտին անակնկալ է մատուցել ամուսնուն' Գագիկ Մկրտչյանին' ասելով, որ հղի է: Զույգի փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսին եւ պատրաստվում է հայրիկի ու մայրիկի հետ դիմավորել 2014 թվականը, այն էլ' ձնեմարդու հանդերձանքով:):

 

BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել էր երջանիկ եռյակի բնակարանում, որտեղ հանդիպեցինք ու լուսանկարեցինք փոքրիկ Ձմեռ պապիկին. նա սկզբից զարմացած հայացքով ուսումնասիրում էր մեզ, իսկ արդեն քիչ ուշ սկսեց ժպտալ:):

Դերասաններ, տատուի վարպետներ Գագիկի եւ Լիդիայի հյուրերի քանակը Էդուարդի ծնվելուց հետո եռապատկվել է.“Մինչեւ քառասունքն ամեն օր մեր տանը մարդ կար, այնքան շատ էին, որ խելագարվում էի:): Հիմա էլ բան չի փոխվել. երեկոյան մեր ընկերներն են գալիս, բայց բալիկս աղմուկին սովորել է եւ հանգիստ քնում է”,-ասել է նորաթուխ մայրիկը' հավելելով, որ քնի տեւողությունը երկարացնում են նաեւ դասական երաժշտության շնորհիվ:

 

Շարունակությունը՝ այստեղ: