Ladynews.am-ը գրում է.
Բրիթնի Սփիրսի երկրպագուները ոչինչ չեն խնայել իրենց կուռքին մոտիկից տեսնելու համար: Նրանցից յուրաքանչյուրը վճարել է 2500 դոլար, որպեսզի հնարավորություն ստանա տեսնելու սիրելի երգչուհուն՝ Լաս Վեգասում անցկացված համերգից հետո:
Ի դեպ, երգչուհին չի արդարացրել նրանց ակնկալիքները: Երկրպագուների հետ նա անցկացրել է ընդամենը մի քանի րոպե ու գնացել նախապատրաստվելու իր ելույթին՝ հաշվի չառնելով նրանց գործադրած ջանքերը:
Հանդիպման պահին երկրպագուներին զգուշացվել է' նվերներ չտալ, չմոտենալ, չգրկել երգչուհուն: Երկրպագուների խոսքով՝ Բրիթնին մոտեցել է նրանց, ասել երախտագիտության մի քանի բառ ու հեռացել: