Life.panorama.am-ը գրում է.

 

Տղամարդիկ կարող են լինել ամուսնացած, կամ ոչ, կոպիտ կամ հակառակը' քնքուշ, սակայն կան այնպիսի հատկանիշներ, որոնք ընդհանուր են գրեթե բոլոր տղամարդկանց դեպքում: Ամերիկացի գիտնականներն առանձնացրել են մի քանի հատկություններ, որոնք, ըստ նրանց, բնորոշ է տղամարդկանց մեծ մասին:

Տղամարդկանց մեծ մասը մինչև լուրջ ամուսնական քայլ կատարելը հարաբերություններ է ունենում 3-4 աղջիկների հետ: Իսկ այն պատմությունները, որ կյանքի ընթացքում հարյուրավոր կանանց հետ են հարաբերվել, պարզապես միֆ է:

Չամուսնացած տղամարդկանց մեծ մասը ապրում է ծնողների հետ մինչև 27-28 տարեկան դառնալը:

Տղամարդիկ ամենանից շատ վախենում են տառապել իմպոտենցիայով և ճաղատությամբ:

Ի դեպ, տղամարդկանց մարմնի ջերմաստիճանը բարձր է կանանց մարմնի ջերմաստիճանից:

Ինտերնետային խանութներից օգտվողները մեծ մասամբ կանացի ներքնազգեստ գնող տղամարդիկ են: