Life.panorama.am-ը գրում է.

 

Ամանորյա տոներից հետո բոլորն էլ բախվում են ավերդ քաշի խնդրին: Նրանց համար, ովքեր ունեն կամքի ուժ և անթերի առողջություն, կան մի քանի մեթոդներ հաշված օրերի ընթացքում մի քանի կիլոգրամ նիհարելու համար:

Կարճ ժամանակում մեծ արդյունք երաշխավորող դիետաներից ամենատարածվածը մոնոդիետաներն են: Անվանումից արդեն պարզ է դառնում, որ այստեղ օգտագործվում է միայն մեկ մթերք, այս դեպքում՝ կեֆիր: Այն պետք է օգտագործել ընդամենը 3 օր: Ինքնին կեֆիրը օգտակար է և պարբերաբար նրա օգտագործումը կարգավորում է նյութափոխանակությունը: Կեֆիրային դիետայի ժամանակ դուք պետք է օրական ըմպեք 1.5 լիտր կեֆիր՝ առանց շաքարավազի և աղի:

Սովի զգացողությունը կասեցվում է կեֆիրով: Եթե զգում եք, որ կեֆիրով չեք կարող սովը զսպել, կարելի է ուտել մրգեր: Այս դիետան հնարավորություն է ընձեռում 2-3 օրում նիհարել 3-4 կիլոգրամով: