Ամերիկացի բժիշկ Ջոն Քրիստոֆերը բուսական ծագման դեղամիջոցների մասնագետ է: Նա պնդում է, որ մաղադանոսը հիանալի կջոց է միզարձակության խնդիրների, երիկամների հիվանդությունների դեմ և ունի հակաքաղցկեղային ազդեցություն:

Որպես դեղամիջոց կարելի է օգտագործել մաղադանոսի թե՛ արմատները, թե՛ թերթիկները: Կա նաև բաղադրատոմս, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Բաղադրիչներ

  • 1 լիտր ջուր
  • 5 թեյի գդալ չորացրած մաղադանոս

Պատրաստման եղանակը

  • Կտրատեք թարմ մաղադանոսը
  • Կաթսայիմեջ եռացրեք 1 լիտր ջուր
  • Ջուրը եռալուց հետո կաթսան վերցրեք կրակի վրայից և ավելացրեք մաղադանոսը
  • Թողեք այդ վիճակում 15-20 րոպե

Թուրմը կարող եք խմել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, ջերմաստիճանը նշանակություն չունի: Ընդ որում՝ ըստ ցանկության կարող եք ավելացնել կիտրոնի հյութ: Այն հարկավոր է ընդունել ուտելուց 20 րոպե առաջ՝ 250 մլ:

Կուրսի տևողությունը 2 շաբաթ է, որից հետո պետք է ընդմիջել 1 ամսով: Սա շատ արդյունավետ միջոց է, բայցևայնպես, փորձեք զուգահեռ քիչ կալորիականության սնունդ ընդունել: