Life.panorama.am-ը գրում է.
Հնարավո՞ր է արդյոք արագ նիհարել 10 կիլոգրամով: Ամեն ինչ կախված է նանից, թե քեզ համար ինչ ասել է «արագ»: Մեկ շաբաթում այդքան նիհարելը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ ահա մեկ ամսվա ընթացքում՝ միանգամայն հնարավոր:
Կա, իհարկե, ավելի առողջ մոտեցում. վերջնաժամկետ սահմանել կես տարով: Առողջ և արագ «Մինուս 10 կգ.» դիետան տևում է կես տարի, որը դիետոլոգների պատկերացմամբ տևական ժամանակ չէ: Եթե դու պատրաստ չես հետևել դիետայի դժվար կանոններին, հաշվել կալորիաները և հաշվի առնել մթերքների բաղադրությունն, ապա պետք է հիշես ստորև բերվող պարզ կանոնները:
Խմորային կերակուրներ մի կեր: Եթե չես կարող հրաժարվել հացից ընդհանրապես, ապա գոնե ընտրի սև հաց: Խմորեղենը փոխարինի մրգերով կամ սև շոկոլադով:
Շաքարավազ մի օգտագործի: Դժվա՞ր է: Թեյի մեջ մեղր լցրու, սուրճի մեջ՝ շաքարավազի փոխարինող:
Կեր որքան հնարավոր է քիչ տապակած, կծու, յուղալի սնունդ: Ձուկը և միսը պատրաստիր գոլորշու վրա, դա բացարձակ դժվար չէ:
Շարունակությունը՝ այստեղ: