Առաջարկում ենք դիետա, որը թույլ է տալիս 3 օրում ազատվել 4-4.5 կգ ավելորդ քաշից:
Դիետայի այս տեսակը մասնագետներն անվանում են «սրտային դիետա», կամ Բիրմինգեմի հոսպիտալի դիետա, քանի որ մշակել են այս կլինիկայի այն հիվանդների համար, որոնք վիրահատություններից առաջ հնարավորինս արագ պետք է ազատվեին ավելորդ կիլոգրամներից:
Երեք օրերի ընթացքում առաջարկվում է հատոկ պլան, ըստ որի յուրաքանչյուր օրվա հասանելիք ուտելքը պարունակում է 800-1000 կալորիա: Եվս մեկ առանձնահատկություն՝ ուտելիքը հարկավոր է չափել միևնույն բաժակով:
Օր առաջին
Նախաճաշ
• Մեկ գավաթ սև սուրճ կամ թեյ
• Կես թուրինջ կամ հյութ
• Մեկ կտոր տապակած հաց 1 ճաշի գդալ գետնանուշի յուղ
Ճաշ
• Կրկին մեկ գավաթ սև սուրճ կամ թեյ
• Կես բաժակ ձուկ
• Մի կտոր տապակած հաց և 30 գրամ չեդդեր պանիր
Ընթրիք
• 90 գրամ անյուղ միս
• Մեկ բաժակ եփած լոբի
• Մեկ բաժակ գազար կամ ճակնդեղ
• Ոչ մեծ խնձոր
• Մեկ բաժին վանիլային պաղպաղակ
Օր երկրորդ
Նախաճաշ
• Մեկ գավաթ սև սուրճ կամ թեյ
• 1 ձու
• Տապակած հաց
• Կես բանան
Ճաշ
• Սուրճ կամ թեյ
• Մեկ բաժակ կաթնաշոռ կամ կես բաժակ ձուկ
• 5 աղի կրեկեր
Ընթրիք
• 2 հոթ-դող տավարի մսով
• 1 բաժակ կաղամբ կամ բրոկոլի
• Կես բաժակ գազար
• Կես բանան
• Մեկ բաժին վանիլային պաղպաղակ
Օր երրորդ
Նախաճաշ
• Թեյ կամ սուրճ
• 5 աղի կրեկեր
• 30 գրամ չեդդեր պանիր
• 1 խնձոր
Ճաշ
• Մեկ բաժակ սուրճ կամ թեյ
• 1 լավ եփված ձու
• Մեկ կտոր տապակած հաց
Ընթրիք
• Մեկ բաժակ ձուկ
• Մեկ բաժակ լոբի կամ ձաղկակաղամբ
• Մեկ բաժակ սեխ
• Վանիլային պաղպաղակ
Այս դիետային հետևելու ողջ ընթացքում հարկավոր է մեծ քանակությամբ ջուր խմել: Յուրաքանչյուր օր հարկավոր է 4 բաժակ ջուր:
Կարևոր է, որ յուրաքանչյուր դիետայից առաջ խորհրդակցեք բժշկի հետ: