Նյու Յորքի 29- ամյա բնակչուհի Ջեքի Սամուելը նոր մասնագիտություն է հորինել' «մարդ գրկողը». նա հրավիրում է անծանոթ մարդկանց իր հետ գրկախառնված քնելու: Այս մասին է հաղորդում «MailOnline»-ը:

Կինը վաստակում է օրական 260 դոլար' մեկ շաբաթվա ընթացքում սպասարկելով 30 մարդ: Նրա հաճախորդների շարքում են ինչպես ջերմության և ուշադրության կարիք ունեցող մարդիկ, այնպես էլ' պարզապես հետաքրքրասերներ:

Ջեքի Սամուելը գովազդում է իր ծառայությունները համացանցում, մեկ ժամվա համար վերցնում է 60 դոլար և իր բիզնեսը քննադատության արժանի չի համարում:

«Ես կարծում եմ, որ ծնվել եմ մարդկանց հպվելու յուրահատուկ տաղանդով. դա շատ լավ է առողջության, հոգու և պարզապես հաճույքի համար»,-ասել է ամերիկուհին' հավելելով, որ վաստակած գումարը ծախսում է քոլեջում իր ուսման վարձի և իր փոքրիկ որդուն պահելու համար:

 

Շարունակությունը՝ այստեղ: