Հոլիվուդյան աստղերը մեծ գումարներ են վաստակում ոչ միայն կինոյում կամ գովազդում նկարահանվելու շնորհիվ։ Նրանց եկամուտների մեծ մասը կազմում են անձնական լուսանկարների վաճառքները։ Luxlux.net-ը պարզել է, թե ինչպես և որքան գումար են վաստակել հայտնիները՝ վաճառելով իրենց երեխաների լուսանկարները։
Այս ցուցակում են հայտնվել բազմազավակ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը։ Հայտնի է, որ երբ Ջոլին լույս աշխարհ է բերել երկվորյակներ Նոքս Լեոնին և Վիվյենին, երեխաների լուսանկարները վաճառել է People և Hello! ամսագրերին։ Ընդհանուր առմամբ ամսագրերը նրանց վճարել են 11-14 մլն դոլար։
Ջոլին կարողացել է դստեր՝ Շայլոյի ֆոտոսեսիայի իրավունքը People ամսագրին վաճառել 4 մլն դոլարով։ Այդպիսով՝ իր երեխաների օգնությամբ Ջոլին և Փիթը վաստակել են առավելագույնը 18 մլն դոլար։
Դերասան Մեթյու Մաքքոնախին իր առաջնեկ Լևի Ալևես Մաքքոնախիի հետ ֆոտոսեսիայի լուսանկարներն OK! ամսագրին վաճառել է 3 մլն դոլարով։
Հարուստ աստղերի եռյակը, որոնք վաստակել են իրենց երեխաների լուսանկարների իրավունքը վաճառելով, եզրափակում է Քրիստինա Ագիլերան։ People ամսագիրը նրան վճարել է 1.5 մլն դոլար։
Բրիթնի Սփիրսը OK! ամսագրին իր ավագ որդու՝ Շոն Փրեսթոնի լուսանկարը վաճառել է 500 հազ. դոլարով։
Թոմ Քրուզը և նրա նախկին կինը՝ Քեթի Հոլմսը, ինչպես նաև նրանց նորածին դուստրը՝ Սուրին, մասնակցել են Vanity Fair ամսագրի համար ֆոտոսեսիային, որի դիմաց նրանք ստացել են 1 մլն դոլար հոնորար, թեև Քրուզը թույլատրել էր հրապարակել լուսանկարները բոլորովին անվճար։