MTV Video Music Awards-2016-ի մրցանակաբաշխության ավարտից հետո Քանյեն ու Քիմը իրենց երեխաների հետ ընթրել են Նյու Յորքում, այնուհետև գնումներ կատարել:
«Պետք է խոստովանեմ, որ երեխաներն ամբողջովին փոխել են իմ կյանքը: Նրանց հետ կյանքս բոլորովին այլ իմաստ է ստացել»,-լրագրողների հետ զրույցում անկեղծացել է ռեփերն ու ավելացրել, որ ցանկանում է կյանքը ավելի լավը դարձնել հանուն երեխաների: