TIME ամսագիրն ավանդույթի համաձայն հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը և այդ վարկանիշային աղյուսակին նվիրված հատուկ համար է թողարկել: Նոր համարն ունի միանգամից 5 շապիկ. նրանց շարքում են շոու-բիզնեսի երկու առաջատարներ՝ Քանյե Ուեսթը և Բրեդլի Կուպերը:

 

Ի դեպ, Քանյեն ցուցակում միայնակ չի հայտնվել, այլ կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ: Ընդ որում՝ ռեփերի կինը գովասանքի է արժանացել Մարթա Ստյուարտի կողմից, ով Քիմի՝ ցուցակում հայտնվելը մեկնաբանել է այսպես.

 

«Քիմից էներգիա, սեքսուալություն, դրամատիզմ, վստահություն և երջանկություն է հորդում»:

 

Ուեսթի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել գործարար Էլոն Մասկը: 

 

«Քանյեն կլիներ առաջին, ով ձեզ կասեր, ով ինքը տեղ ունի այդ ցուցակում: Այս երիտասարդը չի հավատում սուտ համեստությանը, չէ՞ որ դա նրան նույնիսկ պետք չէ: Փոխարենը Քանյեն հավատում է իրեն, և իր նպատակասլացությունն օգնեց նրան հայտնվել այս ցուցակում»:

 

Նկատենք, որ այս ցուցակում հայտնվել են նաև Էմմա Ուոթսոնը, Ռիզ Ուիզերսփունը, Լավերն Կոքսը, Ջուլիաննա Մարգուլիսը, Էմի Շումերը, Ռիչարդ Լինկլեյտերը, Քրիս Պրատը, Օդրա ՄաքԴոնալդը, Քևին Հարթը, Ջուլիանա Մուրը, Թեյլոր Սվիֆթը, Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման և այլք:

 

Канье Уэст и Ким Кардашьян вошли в список 100 самых влиятельных людей по версии Time

Канье Уэст и Ким Кардашьян

Брэдли Купер

Эмма Уотсон

Риз Уизерспун