Քիմ Քարդաշյանը, որը վերջերս նշեց իր 39-ամյակը, և նրա 42-ամյա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, FGI Night of Stars Gala-ի հյուրերի թվում էին:
Հանրության մեջ ռեալիթի շոուի աստղը հայտնվել է Rick Owens ապրանքանիշի մարմինն ընդգրկող արծաթագույն մետալիկ գույնի ասիմետրիկ տոպից և երկար փեշից կազմված հանդերձանքով և թափանցիկ բարձրակրունկներով: Արդյո՞ք Քիմը հանդերձանք ընտրելուց առաջ խորհրդակցել էր իր ամուսնու հետ՝ հայտնի չէ, բայց այս անգամ նա ավելի զուսպ էր, քան Met Gala-ում, որտեղ Քիմը եղել է Thierry Mugler ապրանքանիշի լատեքսից զգեստով, որը Քանյեն «չափազանց սեքսուալ» էր անվանել:
Night of Stars Gala երեկոն ամեն տարի կազմակերպում է Fashion Group International կազմակերպությունը: Այստեղ նշում են նորաձևության արդյունաբերության առաջատարներին, որոնք անցած տարվա ընթացքում առավել մեծ հաջողությունների են հասել նորաձևության աշխարհում: Այս տարի մրցանակ ստացան դիզայներ Դոննա Կարանը և մոդել Իմանը: