Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դեռ Նյու Յորքում են, որտեղ անցկացվում է Նորաձեւության շաբաթը: 35-ամյա հեռուստաաստղը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում առանց շպարի ու չհարդարված մազերով:
Իսկ մինչեւ Նյու Յորքում իր բնակարանից դուրս գալը, Քիմն իր Snapchat–ում հայտնել էր, որ հիվանդացել է, բայց չէր ճշգրտել, թե կոնկրետ ինչով:
«Չեմ կարողանում հավատալ, որ հիվանդացել եմ: Դա այնքան ձանձրալի է»,- գրել է հայուհին, որը այս անգամ նախընտրել է casual ոճը:
Ի դեպ, քիչ ավելի ուշ «բռնացրել են» նաեւ Քանյե Ուեսթին, ճիշտ է զույգը առանձին-առանձին էր դուրս եկել:
Հիշեցնենք, որ երեկ GQ պարբերականը իր պաշտոնական կայքում հրապարակել էր 2016-ի ամենասեքսուալ կանանց ցուցակը: Անկասկած դրանում տեղ է գտել նաեւ Քիմ Քարդաշյանը: Ուշագրավ է, որ այս անգամ պարբերականը ոչ թե մեկ, այլ յոթ գեղեցկուհիների է ընտրել՝ 2016-ի տարբեր ամիսներին GQ–ի շապիկների հերոսուհիներին: Ցուցակում այն աղջիկներն են, որոնք այս տարի մասնակցել են ամսագրի համար համարձակ ֆոտոշարքերի:
Հիշեցնենք նաեւ, որ Wonderland magazine-ի շապիկին Քիմը հայտնվել էր հարսնացուի կերպարով: