Սքոութ Ուիլլիսը` Բրյուս Ուիլլիսի և Դեմի Մուրի 22-ամյա դուստրը, Թվիթերի իր միկրոբլոգում հպարտորեն տեղադրել է լուսանկարներ, որոնցում նա կիսամերկ` կուրծքը բաց, շրջում է Նյու Յորքի փողոցներում` ուղղակի զբոսնելիս կամ մթերքներ գնելիս:
«Օրինական է Նյու Յորքում, բայց ոչ` Ինսթագրամում»,- այսպես է նա մեկնաբանել լուսանկարի ներքո` իր բողոքն արտահայտելով Ինսթագրամի սահմանած կանոնների դեմ:
Նշենք, որ Ինսթագրամում ավելի վաղ տեղադրված նրա լուսանկարը հեռացվել էր կայքի տնօրինության կողմից, քանի որ չէր համապատասխանում կայքի կանոններին: Հիշեցնենք, որ նմանատիպ խնդրի պատճառով ավելի վաղ արգելափակվել էր հայտնի երգչուհի Ռիհաննայի ինսթագրամյան էջը:
Սքոութը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում դիտել իր լուսանկարները, կարող են ուղղակի չհետևել իր էջին: