ria.ru-ն հայտնում է, որ Նյու Յորքում այս սեզոնի առաջին ձյունը, որը սկսել է տեղալ հինգշաբթի օրվանից, կաթվածահար է արել քաղաքի փողոցներում երթևեկությունը և տաքսու ուղեվարձի թանկացման պատճառ դարձել։

Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են տեխնիկական աղով «պատել» քաղաքը, հատկապես՝ մետրոյի մուտքերի մոտ:


Uber առցանց տաքսի պատվիրելու ծառայության տաքսիները 2,6 կմ ճանապարհի համար նախկին 18 դոլարի փոխարեն արդեն 48 դոլար են ուզում: