Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան ֆուրոր է առաջացրել իր հանդերձանքով Նյու Յորքում: Ուկրաինայի նախագահի կինը ներկա է եղել առաջին տիկնանց ամենամյա ընթրիքին՝ միջոցառման համար ընտրելով նուրբ երկնագույն կոստյում:
Ելենա Զելենսկայայի կոտյումը բաղկացած էր ուղիղ տաբատից, պիջակից և ժիլետից: Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի կինը ժիլետը հագել է մերկ մարմնին, սակայն դա գռեհիկ տեսք չի ունեցել:
Առաջին տիկնանց ամենամյա ընթրիքն անցկացվում է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին աջակցելու համար: Միջոցառմանը մասնակցում են այն նախագահների կանայք, որոնք մեկնել են Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար: