Ուկրաինահայ հայտնի պարուհի Varda-ն' Վարդանուշ Մարտիրոսյանը, նկարահանել է իր առաջին տեսահոլովակը, որտեղ հանդես է գալիս որպես մեներգչուհի, հայտնում է Վարդայի մամուլի ծառայությունը:
Նախկինում նա դուետներով է հանդես եկել Սերգեյ Զվերևի և Վիտալի Կոզլովսկու հետ:
Նոր տեսահոլովակի երգը կոչվում է «Ես քեզ չեմ հավատում», ներկայացվում է սյուժե, որի համաձայն' տղամարդը կաբարեի պարուհու վառ կերպարների հետևում «նկատում է» նրա հոգին: Ըստ Վարդայի' սա պատմություն է յուրաքանչյուր գեղեցիկ կնոջ կյանքից, երբ տղամարդիկ սիրահարվում են հիմնականում արտաքինին:
Վարդայի թիմը երկար է փնտրել հոլովակի հերոս տղամարդուն, ով ոչ պրոֆեսիոնալ դերասան է: Նկարահանված է բուռլեսկի ոճում:
Հոլովակը կցուցադրվի նոյեմբերին: Դրանում կարելի է տեսնել նաև Վարդայի ֆիրմային հնարքները ձողի վրա, ինչպես նաև' շատ թանկարժեք դիզայներական զգեստներ: