Թաիլանդի Ազգային պետական կուսակցության անդամ Ռոնաթել Անուվատը մասնակցել է Բանգկոկում կայացած բյուջեի քննարկման նիստին, սակայն, նրան «բռնացրել» են նիստի ընթացքում բջջային հեռախոսով պրովոկացիոն լուսանկարներ դիտելիս:
Այդ լուսանկարներում պատկերված են եղել թոփլես կին և կանացի սեռական օրգան, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ քաղաքական գործիչն առնվազն 10 րոպե դիտել է այդ լուսանկարները և նույնիսկ հանել է դիմակը, որ ոչինչ չխանգարի իրեն:
Սակայն, երբ միջադեպի մասին հայտնի է դարձել հանրությանը, նա անսպասելի մեկնաբանությամբ է հանդես եկել:
Տղամարդը խոստովանել է, որ դիտել է նման լուսանկարներ, բայց նշել է, որ դրանք իր մոտ պատահաբար են հայտնվել և այդ կադրերն իրեն ուղարկած կինն ի սկզբանե օգնություն խնդրելիս է եղել: Անուվատի խոսքով` ինքը հետո հասկացել է, որ այդ կինը գումար էր ցանկանում:
Նա նշել է, որ ընդամենը ստուգելիս է եղել լուսանկարը, որպեսզի պարզի, թե արդյոք աղջիկը հայտնվել է հանցագործների ձեռքում, ովքեր ստիպում են նրան նման լուսանկարներ անել: Նա նաև ենթադրել է, որ այդ լուսանկարները կարող էին իր քաղաքական հակառակորդների ձեռքի գործը լինել:
Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը չի պատժվի: Ներկայացուցիչների պալատի նախագահ Չուան Լիկպայը հայտարարել է, որ ներկայումս կանոններ չկան այն մասին, թե ինչ կարող են պատգամավորները հանդիպումների ընթացքում դիտել իրենց հեռախոսով: Լիկպայն այդպիսի կադրերը անվանել է «անձնական գործ»: