Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, աստղային ընտանիքը գլխավորող Քրիս Ջենների կալիֆոռնիական տնից տեղափոխվել են սեփական առանձնատուն: Աստղային զույգի տունը գտնվում է Լոս Անջելեսի Բել Էյր հեղինակավոր շրջանում: Այդ մասին գրել է ամերիկյան People հանդեսը:
Զույգն առանձնատունը 2013 թվականին գնել էր 11 մլն դոլարով:
2014 թվականին Քիմը և Քանիեն 20 մլն դոլարով առանձնատուն են ձեռք բերել Հիդեն Հիլսում՝ Լոս Անջելեսի արվարձանում, որտեղ նրանք պլանավորում են մեծացնել իրենց դստերն ու որդուն:
Հիդեն Հիլսի կալվածքն զբաղեցնում է 1,4 հեկտար տարածք: Այստեղ կա երկու լողավազան, ՍՊԱ-ի երկու գոտի, սեփական խաղողի այգի: Ամուսիններն այստեղ կտեղափոխվեն, երբ ավարտվի ծավալուն վերանորոգումը: