Առաջիկա շաբաթ օրը կկայանա տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը` Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը եկեղեցու խորանի մոտ կփոխանակվեն մատանիներով: Սակայն այդ շքեղ արարողության շուրջ բամբասանքներն արդեն սկսվել են: Գեղեցկուհի Քիմը հայտնել է իր երկրպագուներին, որ պետք չէ հավատալ իրենց ամուսնությանը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք այդ մասին պաշտոնապես չեն հայտարարել: Մի քանի օր առաջ հայտնի զույգը որոշ գաղտնիքներ է բացահայտել կայանալիք շքեղ արարողության վերաբերյալ: Նրանք հայտնել են, որ հարսանիքից մեկ օր առաջ հյուրերին հրավիրելու են Վերսալյան պալատով շրջելու: Քանյեն և Քիմը հայտնել են նաև, որ կատարելով այդպիսի ընտրություն, նրանք ցանկացել են որոշակի ներդրում ունենալ Վերսալյան պալատի համար,որ համարվում է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ժառանգություններից մեկը: Բոլորը սպասում են և համոզված են, որ Քիմի և Քանյեի հարսանիքը ամենաշքեղներից է լինելու: Յուրաքանչյուր հյուրի համար զույգը նախատեսել է 75 հազար ֆունտ, իսկ ընդհանուր արարողության համար ռեփերը պատրաստվում է ծախսել 15 միլիոն ֆունտ: