Տարեց բրիտանուհին ավելի քան 1500 եվրո է աշխատում ամսական՝ OnlyFans կայքում վաճառելով իր էրոտիկ լուսանկարները: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

 
 

Նախկինում 59-ամյա Սանդրա Մարիա Բրուքն աշխատում էր որպես գոու-գոու պարուհի, մասաժիստ, մարզիչ և պարուսույց: Բացի դա, նա նաև զբաղվել է մարմնավաճառությամբ, իսկ վերջին շրջանում գումար է վաստակել՝ աշխատելով որպես բուժքույր:

Լսելով ավագ դստեր խորհուրդը՝ կինը որոշել է իր ուժերը փորձել OnlyFans կայքում և 3 ամսում մեծ հաջողությունների է հասել: 

Այժմ Բրուքն Ինստագրամում ունի մոտ 11 հազար հետևորդ, և մեծ թվով երկրպագուներ OnlyFans-ում, որն էլ իրեն մեծ գումարներ է բերում: 

Նշվում է, որ նրա մերկ լուսանկարները մեծ պահանջարկ ունեն հատկապես 25 տարեկանից փոքր տղաների շրջանում:

 «Հաճելի է, երբ կան երկրպագուներ, ովքեր ցանկանում են վճարել իմ լուսանկարների համար, թարմացնել իրենց բաժանորդագրությունը,- ասում է բրիտանուհին և շեշտում,- Իհարկե, ես տալիս եմ նրանց այն, ինչ ուզում են»: