Ներկայացնում է Օլիվիա Միշյակին, ով երիտասարդ տարիներն անցկացնում էր Կրակովի համալսարաններից մեկում, բայց որոշեց, որ դա իրեն հարմար չէ և ավելի լավ կյանքի որոնումներով Դանիա մեկնեց: Այնտեղ ծանոթացավ և սկսեց հանդիպել 54-ամյա գրողի հետ:
Նոր ծանոթությունն Օլիվիային շատ հնարավորություններ տվեց, նրա կյանքում շքեղություն և ճամփորդություններ հայտնվեցին, բայց սիրելին նրան մեղադրեց դավաճանության մեջ և տնից դուրս արեց:
Առանց գրոշի մնացած աղջիկը որոշեց աշխատանք գտնել և դաս տալ նախկինին: Մանր զբաղմունքներից նա անցավ մեծի՝ տարեց հարուստ տղամարդկանց հետ ծանոթության և ժամանակ անցկացնելու:
«Ես ինձ չեմ առաջարկում անծանոթ տղամարդկանց: Առաջարկում եմ իմ ընկերակցությունը և ժամանակը: Դրա դիմաց ոչ մի կոպեկ չեմ վերցնում: Երբեմն ինտիմի է հասնում: Թեև… հազվադեպ: Մեծամասամբ առանց դրա է լինում»,- պատմում է Օլիվիան:
Իր կենսակերպի միջոցով Օլիվիան եղավ Դուբայույմ, Թայլանդում, Կամբոջայում և Շվեյցարիայում:
«Փողն ինձ երջանկություն չի բերում: Ավելի կարևոր են ապրումները և փորձը»,- ասում է աղջիկը:
Ծանոթությունների կայքում մի քանի ամիս աշխատելուց հետո Միշյակը միացավ 54-ամյա գրողի հետ: Նրանք հարաբերություններ կառուցեցին այլ կանոններով՝ խանդին կամ այլ զգացմունքների թույլ չտալով պատնեշ լինել փորձարկելու ցանկության համար:
Գերոնտոֆիլիան՝ սեռական հակումը տարեց մարդկանց հանդեպ, հոգեբանների կողմից վաղուց նկարագրված շեղում է: