Ներկայացնում ենք մարմնավաճառի, որը երգում է եկեղեցական երգչախմբում: Եկեղեցում Լինային գնահատում են, նա հրաշալի է երգում, դիրիժորություն է անում երգչախմբի համար և իր ողջ ազատ ժամանակը նվիրում է ժամերգություններին:
Ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ դրանց ավարտից անմիջապես հետո նա շտապում է տուն՝ լոգանք ընդունելու և հերթական հաճախորդին ընդունելու:
Ցավոք, երգչախմբի աշխատավարձը ոչնչի համար չի բավարարում, իսկ կինը խնամում է մորը և դստերը, որի համար ուզում է բնակարան գնել: Լինային 15 տարեկանում մի քանի հոգով բռնաբարել են:
Նա փախել է գիշերը, թաքնվել վերնահարկում, նրան չեն գտել:
Այդ ժամանակ Լինան դա ընդունել է որպես նշան, որ եկեղեցին սպասում է իրեն, առավելևս, որ արդեն մի քանի տարի գնացել է քարոզների, փորձել է երգել:
Նա Մոսկվայի մերձակա մենաստանում անցկացրել է 5 տարի, սովորել է եկեղեցական երգեցողություն, իսկ երբ տուն է վերադարձել, գնացել է մերձակա եկեղեցի, գրանցվել երգչախմբում:
20 տարեկանում նրան արդեն բացարձակ չի հետաքրքրել աշխարհիկ կյանքը, նա խորասուզված է եղել երգեցողությն և ուսման մեջ: Հատկապես երբ սիրահարվել և հղիացել է, իսկ պոտենցիալ ամուսնու ընտանիքը իրեն չի ընդունել:
Երիտասարդը որեշել է չաջակցել նրան: Շուտով Լինան աղջիկ է ունեցել:
Նա ստիպված է եղել սովորել և միաժամանակ 3 տեղ աշխատել՝ երգել թատրոնում, եկեղեցում, հատակ լվանալ:
Նա ուժասպառ է եղել, բայց փողը չի բավականացրել:
Իսկ շրջանի տղամարդիկ աչք են դրել միայնակ գեղեցիկ կնոջ վրա:
Շրջադարձային պահը եկել է, երբ Լինան իր երկրպագուներին խնդրել է պարտք տալ:
Բոլորը հրաժարվել են: Այդ ժամանակ նա երդվել է, որ այլևս երբեք ոչ մի տղամարդու հետ անվճար չի կենակցի:
Նա երկակի կյանքով ապրում է արդեն 20 տարի, և ոչ մի կողմը չի կասկածում՝ նա ինչով է զբաղվում:
Լինան սկզբում վարձակալած բնակարանում է ապրել: Հետո հաճախորդների հոսքը կայունացել է, նա տուն է գնել:
Նա պնդում է, որ իր զբաղմունքից հաճույք չի ստանում, ամեն ինչ մեխանիկորեն է տեղի ունենում:
Աշխատանքի ընթացքում որևէ այլ բանի մասին է մտածում: Այնուամենայնիվ, Լինան իր աշխատանքը ստորացուցիչ չի համարում:
Լինան Աստվածաշնչի Աստծուն չի հավատում, իսկ իր Աստծուն հավատում է: Նրա հետ խոսում է ինչպես ընկերոջ հետ:
Նա հստակ գիտի, որ եթե եկեղեցում իմանան իր կյանքի մյուս կողմի մասին, կեղեցու դռները կփակվեն իր առաջ:
Դրան համաձայնվել չի կարող, քանի որ կարծում է, որ իր աշխատանքը լավ է անում, ծխականները իրեն սիրում են:
Լինան անկեղծորեն կարծում է, որ իր դեպքում մարմնավաճառությունը մեղք չէ:
Խոստովանում է, որ բարոյականության տեսանկյունից այդ աշխատանքը, թերևս, ճիշտ չէ, սակայն շեշտում է, որ հենց դրա շնորհիվ կարող է երգել եկեղեցում:
Այլապես պետք է այլ, ավելի եկամտաբեր աշխատանք գտներ: