Պարզվում է, որ Քարդաշյանների ընտանիքի ամբողջ եկամուտը կազմում է ավելի քան 200 մլն դոլար: Որտեղի՞ց են նրանք այդքան գումար վաստակում... PEOPLETALK-ը որոշել է պարզել:
• Սկսենք այն հանգամանքից, որ Քրիս Ջեները (59), ով հինգ հաջողակ դուստրերի մայր է, 1 տարում վաստակում է մոտ 125 մլն դոլար: Ամեն ինչ սկսվեց ռեալիթի շոուից: Թեև, իհարկե, առանց էրոտիկ բովանդակությամբ տեսագրության, որտեղ գլխավոր դերը խաղացել է իր դուստր Քիմը, ոչինչ չէր հաջողվի:
• Ի սկզբանե E! հեռուստաալիքի հետ պայմանագիրը Քարդաշյանների ընտանիքին ընդամենը 40 մլն դոլար շահույթ է բերել: Այնուհետև ամեն ինչ փոխվեց:
• Քրիսը ստանում է իր դուստրերի յուրաքանչյուր գրքի շահույթի 10 տոկոսը: Իսկ աղջիկներն արդեն հասցրել են ձեռք բերել զգալի շրջանառություն:
• Իսկ Քրիսի կամ իր դուստրերից յուրաքանչյուրի ելույթը որևէ միջոցառմանը գնահատվում է 100 հազար դոլար: Այստեղ կարելի է նաև ավելացնել գովազդային պայմանագրերը և Kardashian Kollection-ի հագուստի յուրաքանչյուր հավաքածուից ստացված շահույթը:
• Քիմ Քարդաշյանը (34), որպես ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչ, վաստակում է 65 մլն դոլար տարեկան շահույթ (և դա չի ներառում իր ամուսնու` Քանյե Ուեսթի (37) բանկային հաշիվը):
• Իսկ, ահա Քիմի հայտնի տեսագրությունը բերեց նրան կլորիկ գումար` 6 մլն դոլարի չափով, ինչը բավական լավ էր սկիզբի համար:
• Քիմը և նրա երկրորդ ամուսինը` NBA- ի խաղացող Քրիս Համֆրին վաստակել են 15 մլն դոլար իրենց հեռուստատեսային հարսանիքից:
• Իսկ Kim Kardashian Hollywood-ից նա վաստակում է 85 մլն դոլար:
• Ի դեպ, Քիմի մեկ գովազդային թվիթն արժե 100 հազար դոլար:
• Քորթնի Քարդաշյանը (36) ունի սեփական կապիտալ, որը գնահատվում է 20 մլն դոլար:
• Իսկ ռեալիթի շոուի մեկ դրվագի համար նա ստանում է 50 հազար դոլար:
• Քլոե Քարդաշյանը (30) ստացել է 10 մլն դոլար բասկետբոլի աստղ Լամար Օդոմի հետ ամուսնալուծվելուց հետո: Նրա ամուսնական մատանին արժեր 4,5 մլն դոլար, իսկ տունը, որը նույնպես նրան բաժին է հասել, արժե 6 մլն դոլար:
• Քլոեի թվիթն արժե 12 հազար դոլար:
• Քենդալ Ջեները (19) նոր է սկսում գումար վաստակել: Սակայն, ի տարբերություն մյուս մոդելների, որոնք տարիներ շարունակ հեղինակություն են փորձում վաստակել, իր հաշվին արդեն կա մոտ 3 մլն դոլար:
• Նա վերջերս ստորագրել է մի շատ շահութաբեր պայմանագիր Estee Lauder-ի հետ: Եվ ստացել է 20 մլն դոլար:
• Իսկ պոդիում դուրս գալու համար նա ստանում է 15 հազ. դոլար:
• Նա նույնիսկ սյունակ է վարել The Wall Street Journal ամսագրում, որի համար նրան վճարել են 8 հազ. դոլար:
• Քենդալն ունի տուն Հոլիվուդում` 2 մլն դոլար արժողությամբ:
• Ընտանիքի ամենաերիտասարդ ներկայացուցիչը` Քայլի Ջեները (17) արդեն վաստակում է 2 մլն դոլար: Իսկ սոցիալական ցանցերում կոսմետիկ արտադրանքի գովազդի համար նա ստանում 3 հազ. դոլար:
• Քայլին և Քենդալը ստեղծել են եղունգների խնամքի հավաքածու OPI-ի համար` 100 հազար դոլարով: