Աշխարհը լի է տարօրինակ մասնագիտություններով և մենք ուզում ենք ծանոթացնել դրանցից ամենատարօրինակների հետ։ Խոշորացույցի տակ աշխարհի ամենատարօրինակ 5 մասնագիտություններն են, որոնցով աշխարհում զբաղվում են ոչ այնքան շատ մարդիկ։
1.Հարսնաքույր
Հարսի շորի ընտրությունից մինչև տարոսիկների պատրաստում. իրականում հարսանեկան պատրաստությունները երբեմն իրոք չափազանց ծանր են լինում։ Հարսն ու փեսան պետք է ամեն ինչ որոշեն ու ծրագրավորեն, որպեսզի հյուրերից և ոչ մեկ հանկարծ դժգոհ չմնա։ Այս քաշքշուկների մեջ հաճախ դժվար է անգամ հարսնաքրոջ ընտրությունը։ Հենց այդ պահին է, որ օգնության են գալիս պրոֆեսիոնալ հարսնաքույրերը, ովքեր կարող են օրվա այդ հոգսը թեթևացնել։ Նրանք գիտեն, թե ինչպես շարժվել, ինչ անել, որ հարսի զգեստը չփչանա, ինչպես անհրաժեշտ պահին լինել օրվա «մեղավորների» կողքին և թույլ չտալ, որ հարսանեկան արարողություններում լինեն բացթողումներ։ Միջինում աշխարհում հարսնաքրոջ մասնագիտությունը վարձատրվում է մեկ ժամում 60 դոլլար, որը մեր օրերում բավականին լավ վարձրատրություն է։
2. Շան կեր փորձարկող
Դուք երբևէ մտածե՞լ եք ինչպես են շան կեր վաճառողները առհասարակ հասկանում, թե որ կերն է ավելի լավը և որ կերը՝ ոչ։ Այո՛, այո՛, նրանց այս հարցում օգնում են շան կերի փորձարկողները։ Այս մասնագիտության տեր մարդիկ ուղղակի բացում են նոր արտադրված շան կերը, հոտոտում են այն, հետո սկսում են փորձարկել։ Նրանք ուտում են այնքան, մինչև որ հասկանան, թե արդյո՞ք կերը պիտանի է կենդանիների օգտագործման համար։ Այս մասնագիտությունը, սակայն, միայն շների համար գոյություն չունեն։ Այսպիսի մասնագիտություն գոյություն ունի բոլոր կենդանիների համար, ում համար, որ կեր է արտադրվում։ Այս մասնագիտության տեր մարդիկ չափազանց բարձր են վարձրատրվում , քանի որ նրանց անփոխարինելի են կեր արտադրող ընկերությունների համար։
3. Հերթ պահողներ
Թվում է, թե այս ծառայությունից օգտվելու են միայն ծույլ մարդիկ, բայց արի ու տես, որ այս մասնագիտությունը չափազանց պահանջված է։ Նրանք այն մարդիկ են, ովքեր օրինակ զեղչերի թեժ շրջանում պատրաստ են կանգնել ու սպասել, որ դուք այդքան ժամանակ չկորցնեք։ Օրինակ, եթե դուք կարևոր հանդիպումների եք ու ձեզ, իրոք, պետք է այդ թանգարան, խանութ կամ որևէ այլ հաստատություն մտնել, ապա դուք հանգիստ կարող եք վճարել այս մասնագիտության տեր մարդկանց և նրանք փողի դիմաց կօգնեն ձեզ։ Այս մասնագիտությունը հատկապես պահանջված է դառնում «Սև Ուրբաթի» շրջանում։ Այն նաև պահանջված է այն բիզնեսմենների շրջանում, ովքեր անընդհատ կարևոր հանդիպումների մեջ են ու իրենց պետք է մեկը, որ երբեմն հերթ կանգնի իրենց փոխարեն։
4. Ներկի չորացմանը հետևողները
Թվում է, թե այս մասնագիտությունը կարող է համարվել աշխարհի ամենաձանձրալիներից, բայց մասնագիտության տեր մարդիկ երբևէ դրանից չեն բողոքում։ Եթե դուք ձանձրանում եք ձեր տան ներկի չորացմանը հետևելուն կամ ձեր ընկերությունում շինարարություն է ու ձեզ պետք է , որ ճշգրիտ իմանաք, թե երբ է ներկը չորացել, որ շարունակեք աշխատել, ապա ձեզ օգնության կգան ներկի չորացմանը հետևողները, ովքեր գումարի դիմաց կնստեն ու կհետևեն անթարթ, թե երբ է ներկը չորանում։
5. Խորոված փորձող
Այս մասնագիտությամբ կարող է գլուխ գովել Դանիել Վոնը, ով առաջին մարդն էր, որ սկսեց զբաղվել խորոված փորձողի մասնագիտությամբ։ Այս մասնագիտությունը ենթադրում է, որ մասնագետը շրջում է ռեստորաններով և հասկանում, թե ինչպես են պատրաստված բոլոր խորովածները ու արդյոք դրանք կարելի է մատուցել։ Այս մասնագիտությունը , իրոք, պահանջված է և միևնույն ժամանակ շատ դժվար։ Մասնագիտության տեր մարդիկ այնքան խորոված միս են ուտում, որ նրանց համար դժվար է առողջ ապրելակերպ վարելն ու չչաղանալը։