Tert.am-ը գրում է.

 

Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն՝ Չինաստանը 2028-ին կարող է դառնալ աշխարհի ամենամեծ տնտեսությունը, քանի որ զարգացող շուկաները շարունակում են բարձրացնել իրենց վարկանշային միավորները:

Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը՝ տնտեսական առաջատարների տասնյակում առաջին տեղն զբաղեցնում է Չինաստանը, որը ներկայում աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունն է: Ըստ կանխատեսումների՝ այն ԱՄՆ-ին առաջին անգամ կշրջանցի 2028-ին: Երկրի ներքին համախառն արդյունը 15 տարում կարող է հասցվել մինչև 33.5 տրիլիոն դոլարի՝ 2013-ի 9 տրիլիոնից:

ԱՄՆ

Թեև ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ն կարող է կորցնել տնտեսական առաջատարի դիրքերը, այն կհայտնվի երկրորդ տեղում՝ առաջիկա տասնամյակում պահպանելով համաշխարհային առաջատարի տեղը:

Հնդկաստան

Ռուպիի թուլացման պատճառով Հնդկաստանը 2013-ի դրությամբ հայտնվել է խոշորագույն տնտեսությունների 11-րդ հորիզոնականում: Համենայն դեպս՝ կանխատեսումների համաձայն՝ այն կշրջանցի Ճապոնիային՝ 2028-ին հայտնվելով երրորդ հորիզոնականում:

 

Շարունակությունը՝ այստեղ: