«Երկրի ժամը» ամենամյա միջազգային էկոլոգիական ակցիա է, որի նախաձեռնողը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն է։ Ակցիայի նպատակը կլիմայի փոփոխության խնդրի վրա ուշադրություն սևեռելն է։ Այդ ընթացքում մարդիկ 1 ժամով ինքնակամ անջատում են լույսերը։

 

Այս տարի ավելի քան 7.000 քաղաք ամբողջ աշխարհում միացել է «Երկրի ժամը» ակցիային, գրում է DailyMail պարբերականը։

 

Մարդիկ անջատել են իրենց լույսերը մեկ ժամով՝ տեղական ժամանակով ժամը 8։30-ից։ Համաշխարհային այնպիսի կենտրոններ, ինչպես Շանհայը և Սիդնեյը, առաջինն են անջատել լույսերը՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միաժամանակ։ Ավելի ուշ նրանց է միացել Արևմտյան Եվրոպան՝ հետևելով Հյուսիսային Ամերիկային։

 

Լուսանկարները` այստեղ: