Ladynews.am-ը գրում է.
Օրերս Ջենիֆեր Էնիսթոնի երկրպագուներն իսկական ցնցում են ապրել. համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում դերասանուհին շատ կարճ մազերով է:
Լուսանկարները, որտեղ դերասանուհին գրեթե ճաղատ է, հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ: Վերջիններս հայտնել են, որ ճանաչված աստղն իր ճոխ մազերը կտրել է՝ որպես աջակցություն իր քաղցկեղով հիվանդ զարմիկին:
Դերասանուհու ներկայացուցիչը, բարեբախտաբար, հերքել է լուրը: Նա հայտարարել է, որ Էնիսթոնը չի արել ոչ մի էքստրեմալ սանրվածք, բացի դա' նա չունի ոչ մի զարմիկ:
Ինչպես հետագայում պարզ է դարձել, «ճաղատ» գլխով լուսանկարի բնօրինակն արվել է 2006թ-ին' «Փողատեր ընկերները» ֆիլմի պրեմերայի ժամանակ և Facebook-ում հրապարակվել որպես ապրիլմեկյան կատակ: