Ջենիֆեր Էնիսթոնը նախընտրում է չխոսել իր նախկին սիրելի Բրեդ Փիթի բաժանման մասին, սակայն նրա ամուսինն ասել է իր խոսքը այդ սկանդալային բաժանման մասին:
Վերջերս մի հարցազրույցի ժամանակ Ջենիֆեր Էնիսթոնի ամուսին Ջասթին Թերուն անկեղծացել է Ջոլիի և Փիթի բաժանման մասին: Նա ասել է. «Լինելով այն երեխաներից, ում ծնողները բաժանվել են՝ ես միայն կասեմ, որ սա իսկապես շատ դժվար շրջան կլինի նրանց երեխաների համար: Ես միայն այսքանը կասեմ: Ձանձրալի է ինչ-որ մեկնաբանությունը տալը: Այդ մարդիկ ուղղակի դժվարությունների միջով են անցնում: Դա ուղղակի սարսափելի է:»

 


41-ամյա Ջասթինին այնքան էլ դուր չի գալիս այն միտքը, որ իրեն նույնպես ներքաշել են այս հայտնի զույգի բաժանման քննարկումների մեջ և ակնկալում են, որ նա պետք է անպայման քննադատի Փիթին և Ջոլիին:
Նա ասում է. «Սա ուղղակի ցավալի է. աշխարհում այնքան կարևոր բաներ են կատարվում, սակայն մարդիկ նախընտրում են սա քննարկել:»

 


Այս սկանդալային բաժանումից հետո լրատվական կայքերը հանգիստ չեն թողնում Բրեդ Փիթի նախկին կին Ջենիֆեր Էնիսթոնին, ով հոգնել է այդ լուրերի մեջ անդադար հիշատակվելուց: Հիշեցնենք, որ 11 տարի առաջ Ջենիֆերը և Փիթը բաժանվեցին հենց Անջելինա Ջոլիի պատճառով, ում հետ Փիթը նկարահանվում էր «Միսթր և Միսսիս Սմիթներ» ֆիլմում: